Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը նախատեսում է կրճատել նախածննդյան ոչ աշխատանքային օրերի թիվը: Այս մասին հարցը ներառված է կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում: Ըստ փաստաթղթի հիմնավորման, նախածննդյան տոների ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ սոցիալ-տնտեսական տեսանկյունից։
Փոփոխությամբ առաջարկվում է, 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 1-ին հոդվածից հանել «հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ)» բառերը, ինչը նշանակում է, որ ամանորից հետո հունվարի 3-ից սկսած աշխատանքային օրեր են:
Հայաստանում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը:
Սրան գումարենք 15 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան:
ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զագրացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը։
Նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը։