Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան չի նախատեսում կրճատել ռուսական նավթի գնումները, ողջունում է Իրանից մատակարարումները․ հայտնում է Reuters-ը
Թուրքիան կշարունակի ռուսական նավթ գնել և հուսով է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կվերացվեն, ինչը լրացուցիչ մատակարարումներ կապահովի՝ համաշխարհային պահանջարկը բավարարելու համար. երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի փոխէներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Ելույթ ունենալով CERAWeek էներգետիկ համաժողովի շրջանակներում՝ նա ասել է, որ Թուրքիան բնական գազի իր պահանջարկի 45%-ը, նավթի 17%-ը և բենզինի 40%-ը ստանում է Ռուսաստանից։
«Աշխարհն ավելի շատ նավթի կարիք ունի։ Դա պետք է գա ինչ-որ տեղից՝ ԱՄՆ-ից, Վենեսուելայից, Իրանից, Սաուդյան Արաբիայից կամ մեկ այլ տեղից»,- նշել է Բայրաքթարը:
Նա ասել է, որ Թուրքիան չի կարող հեշտությամբ, այլ երկրներից գնելով, փոխարինել ռուսական նավթի մատակարարումները, նաև հավելել է, որ «Ռուսաստանը հին և վստահելի մատակարար է»:
Թուրքիան նախկինում ներկրում էր օրական մոտ 200,000 բարել իրանական նավթ՝ մինչև Վաշինգտոնը 2018 թվականին որոշում կայացրեց դուրս գալ 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից ու վերականգնել պատժամիջոցները:
«Հանկարծ հասանք զրոյի։ Եվ հիմա մենք չենք կարող ունենալ մատակարարման հերթական խափանում, այս անգամ՝ Ռուսաստանից։ Թուրքիան հուսով է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շուտով համաձայնության կգան, ինչն Իրանին կվերադարձնի 2015 թվականի միջուկային գործարքին։ Երկու երկրները շուրջ մեկ տարի բանակցություններ են վարում Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկող համաձայնագրի վերականգնման շուրջ։ Ես հուսով եմ, որ իրանական այս հարցը շուտով կլուծվի»,- ասել է Բայրաքթարը։