Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում կառավարությունը հաստատեց «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշման նախագիծը: Ըստ այդմ` կառավարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված ծառայողական 6 մարդատար և 3 բեռնատար, նաև այլ նպատակներով օգտագործվող ավտոմեքենաների, որոնք շուրջ 5 տարի չեն շահագործվում անսարքությունների պատճառով, վերանորոգմանն ուղղված ֆինանսական միջոցների տրամադրումը նպատակահարմար չէ` ավտոմեքենաների` 12-ից 25 տարվա արտադրության լինելու պատճառով, ուստի, հաշվի առնելով դա, որոշման նախագծով առաջարկվում է կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված 9 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում օտարելու նպատակով:
Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ այս որոշումը վարչապետի հանձնարարականի հիման վրա է կայացվում, որպեզի կառավարությունում գույքի օպտիմալացում լինի:
«Մեքենաների կազմերը պետք է վերանայվեն, Ձեր հանձնարարականը կտրվի նաեւ այլ մարմինների, որպեսզի կատարենք օպտիմալացում: Առաջին քայլը չօգտագործված մեքենաների օտարումն է, որից հետո կլինի մեքենաների կրճատման փուլը»,- ասաց Դավիթ Հարությունյանը: