|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վենեսուելայի ընդդիմությունն առաջիկա նախագահական ընտրություններին կմասնակցի միասնական թեկնածուով։ Այդ թեկնածուն կլինի Միրանդո նահանգի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը. հայտնում է Reuters-ը:
2012-ին Կապրիլեսը ևս պայքարել էր նախագահի պաշտոնի համար, սակայն հաղթել էր Հուգո Չավեսը։ Այս ընտրություններում Կապրիլեսի մրցակիցը կլինի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, ով ժամանակավորապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը։
Նախագահական ընտրությունների օրը դեռ չի որոշվել, սակայն, ըստ իշխանությունների, ընտրությունները տեղի կունենան 30 օրվա ընթացքում։