կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-08 01:17
Քաղաքական

Միասնական ցուցակով հանդես չեն գալու

Միասնական ցուցակով հանդես չեն գալու

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը բացառում է առաջիկա խորհրդարանական ընտրությանը կոալիցիոն գործընկերների հետ միասնական ցուցակով հանդես գալը: Պատգամավորը դա «անտրամաբանական» է համարում: «Չի լինելու նման բան: Համոզված եմ` ինչ-որ մեկը ինֆորմացիա է նետել եւ դրա շուրջ գերի են դարձել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա:

Պատգամավորը նշեց, որ ուժերից յուրաքանչյուրը ընտրության կգնա իր համամասնական ցուցակով, իսկ դաշինքների եւ միությունների դեպքում համապատասխան հայտարարություններ կլինեն:

Անդրադառնալով ստորագրված կոալիցիոն հուշագրին` Վարդան Բոստանջյանն ասաց, որ դրա իմաստը ուժեղ իշխանություն ունենալն էր: «Մենք պետք է, ի դեմս այս հուշագրի, ևս մեր միտքը արտահայտեինք այն մասին, որ մենք կողմ ենք այս իշխանությունների ուժեղացմանը, մենք իրավունք չունեինք թուլացնել այս իշխանությունը, որովհետև դա մերն է, մեր երկրինն է, և, բնականաբար, բոլոր սուբյեկտիվ և օբյեկտիվ բնույթի ոչ ցանկալի միտումներն ու երևույթները կանցնեն»,- ասաց նա: