|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուորլիքի երեկվա հայտարարությունը ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ մեր երկրի արտաքին քաղաքականությունը ձախողված է։ Հատկանշական է նաև, որ ՀՀ ԱԳՆ-ն մինչ այս պահը չունի նույնիսկ մեկնաբանություն։
Պարզ է, որ մեր արտաքին գերատեսչության վիճակը նախանձելի չէ այն դեպքում, երբ մեզ առաջարկվում է զիջել ամեն ինչ ոչինչի դիմաց: Ո՞վ է տեսել նման բանակցություն, երբ դու հաղթող կողմ ես, բայց հանձնում ես ազատագրած տարածքները, իսկ դրա դիմաց ստանում ժամանակավոր միջանկյալ կարգավիճակ: Ուորլիքը, կարելի է ասել, սեղանին դրեց Հայաստանի կապիտուլյացիայի մասին պակտի սցենարը, ընդ որում հենց այն օրը, երբ մեր բանակը 22 տարի առաջ ազատագրեց Շուշին»: