|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ռուս լրագրող, քաղաքագետ Մաքսիմ Շևչենկոն իր յութուբյան ալիքում հրապարակել է տեսաուղերձ, որում անդրադարձել է ռուսական Առաջին ալիքով Время покажет հաղորդմանը մասնակցելուց հետո տարածվող լուրերին այն մասին, թե ինքն ասել է, որ հայերը Ռուսաստանի թշնամին են:
Ըստ Շևչենկոյի դա սուտ է:Նրա խոսքով՝ հաղորդման շրջանակում լեհ լրագրողի հետ բանավեճի ժամանակ իրեն հարցրել են՝ հայերը Ռուսաստանի բարեկա՞մն են: Ի պատասխան լրագրողն ասել է. «Այն հայերը, որոնք մեր դաշնակիցն են, մեր դաշնակիցն են, իսկ նրանք, ովքեր ձեր դաշնակիցներն են, մեր թշնամին են»:
Լրագրողի կարծիքով` ինքը ոչ մի սխալ բան չի ասել և գտնում է, որ նույնը կարելի է ասել ոչ միայն հայերի, այլև մնացած բոլոր ազգերի՝ անգամ ռուսների համար:
Միևնույն ժամանակ, նա հաստատել է, որ «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է» անվանել:
Մանրամասն` տեսանյութում: