Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.
«Ամեն ինչ շատ պարզ է։ Կա Լեռնային Ղարաբաղի հարցով նախկին 2 նախագահների թողած բանակցային ժառանգությունը, որտեղ հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորշման իրավունքի սուբյեկտ լինելը։ Այդ փաստաթղթերի տակ նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարների ստորագրություններն են։ Այս հարցում Հայաստանը երբեք միայնակ չի եղել։
• Ուրեմն ի՞նչն է խանգարում ՀՀ դե-ֆակտո իշխանություններին հենց վաղը խոսել Ադրբեջանի կազմից դուրս Արցախի հայության ինքնորոշման իրավունքի մասին՝ որպես անվտանգության և իրավունքների պաշտպանության առաջնահերթ երաշխիք։ Վա՞խը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի…
• Իսկ ի՞նչ է լինելու, եթե վաղն Ադրբեջանը վախեցնի պատերազմով ու ստիպի, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները Վարդենիսը, Չարբախը, Մասիսը, Ուրցաձորը և Ծաղկաձորը դատարկեն հայերից, որպեսզի այդտեղ բնակվեն «արևմտյան ադրբեջանցիները»։ Կարճ պատասխանեմ՝ նույն բանը, ինչ հիմա է լինում Արցախի հանձնման պարագայում՝ հայաթափում և հանձնում։
• Իսկ եթե երկրում նման իշխանություն է, որ պատերազմի պատրաստվելու և այդպիսով երկիրը պաշտպանելու փոխարեն պատրաստակամորեն կատարում է թշնամու պահանջները, ուրեմն այդ իշխանությունն ազգային չէ, այլ թշնամական է, նույն ինքը՝ կոլաբորացիոնիստական, ինչպես Վիշիի կառավարությունը։
• Հայաստանում պետք է լինի ազգային իշխանություն»։