Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ ռուսական ալիքներում բարձրացված հիստերիան. հայտնում է Новости Армения-ն:
«Պաշտոնական մակարդակով Կրեմլը չի խոչընդոտել Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի ստորագրմանը: Ավելին` երբ փաստաթղթի վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են 2015-ին, տեղյակ է եղել բոլոր նրբություններին»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Մարկեդոնովի խոսքով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել այցից առաջ եղել է Մոսկվայում և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Թվում էր, թե ամեն բան նորմալ է: Եթե այդպես է, ապա ինչի՞ համար է այդ հիստերիան ռուսական հեռուստաալիքներում «ոչ հավատարիմ կնոջ» և «ֆաշիստ Նժդեհի» մասին»,- գրել է նա:
Նշենք, որ ռուսական Звезда, ОРТ, НТВ հեռուստաալիքների եթերում բուռն քննադատության էր ենթարկվել Հայաստանի քայլը: