Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Չինաստանի իշխանություններն արգելել են կանացի տեսք ունեցող տղամարդկանց ցուցադրել հեռուստատեսությամբ: Այս մասին հայտնում է AP News- ը:
Հեռարձակողներին հանձնարարվում է վճռականորեն արգելել «կանացի տղամարդկանց» և այլ «աննորմալ գեղագիտության» դրսևորումներն իրենց հաղորդումներում: Երկրի իշխանությունների կարծիքով՝ փոփ աստղերի ու դերասանների էլեգանտ կերպարները չինացի երիտասարդներին չեն խթանում բավական տղամարդկային լինել: Հեռուստաալիքները պետք է նաև խստորեն վերահսկեն շոուի համար դերասանների ընտրությունը, նրանց տեսքը և վարքը եթերում:
Բացի դրանից՝ կառավարությունը դեմ է արտահայտվել հարստության և փառքի պաշտամունքի խթանմանը: Մասնավորապես՝ արգելքի տակ է ընկել մարդկանց անձնական կյանքի քննարկումը: Ըստ ՉԺՀ իշխանությունների՝ դա չի արտացոլում երկրի արժեքները: Փոխարենը խրախուսվում է «չինական գերազանց ավանդական մշակույթի, հեղափոխական մշակույթի և սոցիալիզմի առաջադեմ մշակույթի» պատկերումը: