|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոն, Բրեդ Շերմանը և ևս 29 կոնգրեսական կոչ են արել ԱՄՆ ֆինանսների նախարարին` վերանայել Հայաստանի հետ գործող Կրկնակի հարկման մասին համաձայնագիրը:
Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ Հայ Դատի պաշտոնական կայքէջից՝ կոնգրեսականները իրենց կոչը հիմնավորել են նրանով, որ համաձայնագիրը կնքվել է 40 տարի առաջ՝ դեռևս ԽՍՀՄ գոյության տարիներին:
Դևիդ Վալադաոն նշել է, որ ամերիկյան և հայկական բիզնեսը սերտ կապեր ունեն, և ժամանակն է դադարեցնել կրկնակի հարկումն ու շարունակել ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները՝ աջակցելով երկու երկրների միջև առևտրին ու ներդրումներին:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի անդամ Աիդա Դեմիրճյանն իր հերթին անդրադարձել է հարցին՝ կառույցի անունով կոնգրեսականներին աջակցություն հայտնելով: