Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուխարեստում իր ռումինացի գործընկեր Լումինիցա Օդոբեսկուի հետ համատեղ ասուլիսում Հայաստանին կոչ է արել բաց չթողնել խաղաղության համաձայնագրի հնարավորությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
««Ադրբեջանական հողերի օկուպացիայի» ավարտը և այդ հողերի վրա մեր ինքնիշխանության վերականգնումը նոր հեռանկարներ են բացում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այս կարգավորումը, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև կապահովի համագործակցության չօգտագործված հնարավորությունների բացումը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- ասել է Բայրամովը։
Հայաստանի հետ բազմաթիվ պայմանավորվածություններ չկատարած Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև ասել է.
«Ընդգծում եմ Ադրբեջանի խաղաղության օրակարգը։ Մենք մյուս կողմից կառուցողական մոտեցում և փոխադարձ քայլեր ենք ակնկալում: Հուսով ենք, որ այս առանձնահատուկ շանսը բաց չի թողնվի»։