Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2018թ. ապրիլի 20-ին Համազգային հայ կրթական մշակութային միությունը և Արցախի պետական համալսարանը կազմակերպում են գիտաժողով՝ նվիրված Արցախում պետականության վերակերտման գործընթացի 100-ամյակին։
1917թ. փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից և հատկապես նույն թվականի հոկտեմբերյան պետական հեղաշրջումից հետո, նախկին ռուսական կայսրության ողջ տարածքում ստեղծվեց քաղաքական անկայուն իրավիճակ: Նախկին իշխանության մարմինները դադարեցին գործել: Տեղերում զգալի էր իշխանական վակուումը: Արցախի հարակից շրջանները լի էին հանցագործ տարրերից կազմված բանդաներով, որոնք անարգել թալանում էին հայ բնակչությանը:
Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև երկրամասում կարգ ու կանոն հաստատելու նպատակով ՀՅԴ «Ապառաժ»-ի կոմիտեն նպատակահարմար գտավ կազմել լիազոր մի մարմին` համադրելով գործող բոլոր քաղաքական ուժերի ջանքերը: 1917 թ. դեկտեմբերի 24-ին Շուշիում ստեղծվեց իշխանության այդ մարմինը, որը հետագայում անվանվեց Միջկուսակցական բյուրո: Այն օժտված էր օրենսդիր և գործադիր գործառնություններով:
Արցախահայության առաջին համագումարի ժամանակ (1918 թ. հուլիսի 22-26) նոր իշխանության ձևավորման ընթացքը իր տրամաբանական ավարտին հասավ: Փաստորեն, մինչև Ադրբեջան պետության առաջացումը (1918 թ․ մայիս) արցախահայությունը սկսել էր վերակերտել իր պետականությունը՝ դառնալով տարածաշրջանային գործոն:
Այս պատմական փաստերը հերքում են Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ընթացքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ներկայումս ակտիվորեն շրջանառվող թեզը:
Գիտաժողովի անցկացման պայմանները
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թ. հունվարի 30-ը [email protected] հասցեով ուղարկել լրացված հայտը (Հավելված 1)։
Զեկույցների ամբողջական տեքստի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է (Հավելված 2):
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը, ռուսերենը:
Նյութերը կտպագրվեն առանձին ժողովածուով:
Հավելված 1
Գիտաժողովի մասնակցության հայտ,
Ա․Ա․Հ. |
|
Աշխատանքի վայրը/բուհի ամբողջական անվանումը, քաղաքը |
|
Գիտական աստիճանը |
|
Հեռախոսահամարը, էլէկտրոնային հասցեն, հեռախոսը |
|
Զեկույցի վերնագիրը |
|
Զեկույցի ամփոփում |
|
Հավելված 2
Զեկույցներին ներկայացվող պահանջները
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
Վալերի Ավանեսյան – ԱրՊՀ, պգդ, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
Արմինե Առուստամյան – ԱրՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պգթ, դոցենտ
Վարդգես Սաֆարյան – ԱրՊՀ պատմության ամբիոնի ավագ դասախոս, պգթ
Լեռնիկ Հովհաննիսյան – ԱրՊՀ պատմության ամբիոնի ավագ դասախոս
Էդիկ Մինասյան - ԵՊՀ պատմության ամբիոնի դեկան, պգ․դ․
Վիգեն Թյուֆենքճյան – գրականագետ (Կանադա)
Սպարտակ Ղարաբաղցյան – ՀՀԿՄՄ հիմնադրամի նախագահ (Հայաստան)
Գիտաժողովի անցկացման վայրը՝
Արցախի Պետական համալսարան
ք.Ստեփանակերտ, Մխիթար Գոշ փ #5:
Հարցերի դեպքում դիմել
«Համազգային»ի Արցախի գրասենյակ
ք. Ստեփանակերտ, Կնունյանցների #17
էլ հասցե`[email protected]