Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր մեկնարկեց «Նոր մոտեցումներ ԼՂՀ հիմնահարցին» խորագրով գիտաժողովը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-ամյակին:
ԵՊԼՀ ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը նշեց, որ նման գիտաժողովները նպաստում են ներկայիս Լեռնային Ղարաբաղի մասին առավել ճշգրիտ պատկերացումներ կազմելուն:
Նրա խոսքով` այսօր Լեռնային Ղարաբաղի առջեւ ծառացած են երկու խումբ խնդիրներ` ներքին եւ արտաքին: Եվ այսօր` քսան տարի անց, նոր մոտեցումներ են պետք դրանք լուծելու համար:
«Արտաքին խնդիրներից առանցքայինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է, ինչի ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում»,- նշեց Ս.Զոլյանը:
Անդրադառնալով ներքին խնդիրներին` քաղաքագետը կարեւորեց այն, որ Լեռնային Ղարաբաղն ունի պետությանը բնորոշ բոլոր հատկանիշները եւ օրեցօր ավելի ակնհայտ է դառնում նրա զարգացումը:
Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան նաեւ ներկայացուցիչներ, փորձագետներ, վերլուծաբաններ, ինչպես նաեւ ուսանողներ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Արցախի պետական համալսարանից:
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեսական մոտեցումների մշակումը խիստ կարեւոր է` հետագայում դրանք բանակցային պրակտիկայում կիրառելու տեսանկյունից»,- իր զեկույցում նշեց քաղաքագիտական գիտությունների դոկտոր, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: