կարևոր
4063 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-23 11:04
Հասարակություն

Տեղի ունեցավ Համազգայինի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ գիտաժողով

Տեղի ունեցավ Համազգայինի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ գիտաժողով

Վերջերս տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության Երեւանի գրասենյակի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ գիտաժողով՝ Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման, գիտության, կրթության և մշակույթի տարատեսակ հարցերի վերաբերյալ:

«Այս դժվարին ու հակասական օրերում մեր պետականության թիվ մեկ օրակարգը պիտի լինի ինքնության առանցքի շուրջ Արցախի ու Հայաստանի միասնականացումը։ Ուստի չկորցնենք մեր հավատն ու հաստատակամությունը պայքարը հաղթական ավարտին հասցնելու։ Պայքարենք մեր բոլոր հնարավորություններով, այդ թվում՝ գրչով, մտքով, հիշողությամբ ու նաեւ մշակույթով և կրթությամբ»,- գիտաժողովի բացման խոսքում նշել էր Համազգայինի Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։

Նոյեմբերի 22-ին ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ «Կրթամշակութային կյանքը Արցախում» գրքի շնորհանդեսը։ Գրքում զետեղված են Արցախի մշակույթը ներկայացնող հոդվածներ։ Միջոցառումը բացեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը :

«Եթե չիմանանք Արցախի պատմությունը, չենք կարող ճիշտ ներկայացնել այն հիմնախնդիրները, որոնք այսօր խոցելի են դարձրել Արցախը»,- նշեց Աշոտ Մելքոնյանը:

Գրքի մասին խոսեց նաեւ Համազգայինի ԿՎ անդան Արտաշես Շահբազյանը, ով, կարեւորելով գիտաժողովի զեկույցների տպագրությունը, փաստեց, որ նմանատիպ գրքերը կարող են սկզբնաղբյուր դառնալ երիտասարդ գիտնականների համար։

Գիրքը լույս է տեսել Հայ կրթական հիմնարկության հովանավորությամբ։