|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Շուն պահող մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների ռիսկն ավելի փոքր է: Նման եզրահանգման են եկել շվեդ գիտնականները, որոնք ուսումնասիրություն են անցկացրել 3,4 միլիոն մարդկանց շրջանում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուն պահող մարդկանց շրջանում սրտանոթային հիվանդություն ունեցողներն ավելի քիչ են հատկապես եթե նրանք պահում են տերյեր, ռեթրիվեր և այլ որսորդական շներ:
Բացի այդ պարզվել է, որ շներն առավել «բարերար ազդեցություն» են ունենում միայնակ ապրող մարդկանց վրա: Զեկույցի մեջ նշվել է. «Շուն պահող միայնակների դեպքում սրտային հիվանդությունների ռիսկը նվազում է 33 տոկոսով»:
Ըստ մասնագետների՝ շների շնորհիվ մարդիկ ավելի ակտիվ կյանք են վարում: Բացի այդ շունը փոխում է մարդու միկրոբիոմը: