|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ թեև երկուսն էլ խոսում էին տնտեսությունից, բայց իրականում դիվանագիտական նոտաներ կան նրանց խոսքում. այսօր լրագրողներին կարծիք հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նա նշեց նաև, որ երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, թե Հայաստանում ՀՆԱ-ի 10 տոկոս աճ է նկատվել, նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ դա պայմանավորված է Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրությամբ: Պուտինը, ըստ Մակարյանի, դիտմամբ չի շեշտել, որ ՀՆԱ-ի աճը Ռուսաստանի շնորհիվ է, քանի որ այդ կերպ ուզում էր ասել, թե Մաքսային միությունն իրեն արդարացնող կառույց է:
«Պուտինը, շեշտելով Մաքսային միության կարևորությունը, ուզում էր նաև Ադրբեջանին ինչ-որ բան ասած լինել: Իսկ Սերժ Սարգսյանն իր խոսքի վերջում ասաց նաև, թե «առողջ մարմնում առողջ հոգի պետք է լինի», և սա փոխաբերական խոսք էր, քանի որ նա իրականում նկատի ուներ Մաքսային միությունը»,- նշեց Մակարյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների լավացմանը, ապա, ըստ նրա, դա մեզ վրա առանձնապես չի էլ ազդի, քանի որ հարաբերությունների վատացման ընթացքում թվում էր, թե պետք է մեր մուտքը ռուսական շուկա ավելանա, սակայն էական որևէ փոփոխություն չեղավ: