կարևոր
3739 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-10 14:39
Քաղաքական

Ժողովուրդը պահանջում է հայրենիքի սահմանները պահող, երկրի խնդիրներով մտահոգ իշխանություն․Խաչատուր Ստեփանյան

Ցավոք իշխանությունն արդեն ուժի լոզվով է խոսում ժողովրդի հետ, բայց հույս ունեմ, որ ժողովրդական համախմբումը ցանկալի արդյունք կտա և իշխանությունը տեղի կտա ու տեղի կունենա այն, ինչ ժողովուրդը պահանջում է։ Իսկ ժողովուրդը պահանջում է հայրենիքի սահմանները պահող, երկրի խնդիրներով մտահոգ իշխանություն։ Բաղրամյան պողոտայում այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը։ 

«Ժողովուրդն իրենց իշխանության է բերել մի ծրագրով, իսկ իրենք գործել են ժողովրդին առաջարկած ծրագրին հակառակ։ Իրենց նախընտրական ծրագրում Արցախը հանձնել չկար։ Իրենց նախընտրական ծրագրերում ադրբեջանական հռետորաբանությանը տուրք տալ չկար, Ալիևի ցանկությունները կատարել չկար»։

Մանրամասն՝ տեսանյութում