|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պարո՛ն Քերոբյան, Դուք՝ որպես կառավարության անդամ, պատասխանատու եք գնաճի այս ահագնացող տեմպերի համար: Թերսնման խնդիր է առաջացել․ մարդիկ չեն կարողանում նույնիսկ կաթնամթերք սպառել, Դուք եկել, խոսում եք առողջ ապրելակերպի մասին, ինչքանո՞վ է սա համապատասխանում այսօրվա խնդիրներին: Այս հարցը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«Մենք անհանգստացած ենք գնաճի տեմպերից, բայց եթե կաթնամթերքի և մսի գները բարձրացել են ու դրանից օգտվել է գյուղացին, դրան պետք չի վատ նայել»,- պատասխանեց նախարարը: