|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է այս տարվա մարտին կնքված ռուս-հայկական պայմանավորվածությունների իրականացման գործում դրական տեղաշարժերի մասին: Այս մասին հաղորդում է rns.online լրատվական գործակալությունը:
«Ուզում եմ նշել, որ մեր թիմերը լարված աշխատում են մեր երկրների միջև կնքված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ: Այդ աշխատանքները դրական արդյունքներ են տալիս: Ես Ձեզ հետ խոսել եմ քաղաքական դաշտում, անվտանգության հարցերում փոխգործակցության մասին : Տնտեսական ոլորտում ևս աճ է գրանցվել արդեն , ինչը ուրախացնում է: Բայց Դուք եկել եք մեզ մոտ` Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի կապակցությամբ: Մենք շատ ուրախ ենք, որ այդ ուղղությամբ արդյունավետ են ընթանում աշխատանքները»,- ասել է Պուտինը:
Պուտինը շնորհակալություն է հայտնել Սարգսյանին Տրետյակովյան պատկերասրահում ցուցադրության կազմակերպմանն աջակցելու համար: Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները միասին այցելել են Տրետյակովյան պատկերասրահ: