Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի «Ազգային պատկերասրահ» երաժշտական միջազգային 10-րդ փառատոնը կմեկնարկի մայիսի 7-ին:
Yerkir.am-ի հետ զրույցում «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ, փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը նշեց, որ այս տարվա փառատոնը ևս բացառություն չի կազմի և շատ հետաքրքիր հյուրերով, համերգներով կներկայանա հայ հանդիսատեսին:
«Եթե 5-ամյա փառատոնի ժամանակ ասում էինք` մի փոքր կենսագրություն ունեցող փառատոն է, հիմա ես կարող եմ վստահ ասել, որ այն արդեն բավական լուրջ կենսագրություն ունի: Երաժիշտների հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ շատ մեծ է` թե՛ տեղացիների և թե՛ դրսի: Ի սկզբանե մենք ուզում էինք ուշադրության կենտրոնում պահել մեր հայ կատարողներին, քանի որ գաղտնիք չէ, որ մեծ հոսք կա արտերկիր, իսկ մենք ուզում ենք այդ հոսքը կրճատել և, եթե հնարավոր է, կասեցնել»,- ասաց Շահինյանը` հավելելով, որ անհրաժեշտ է մեր երաժիշտներին որքան հնարավոր է շատ բեմ տրամադրել:
Նա տեղեկացրեց, որ փառատոնի բացումը տեղի կունանա Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Համերգին կհնչեն Հենդելի, Վիվալդիի, Մոցարտի, Ռոսինիի ստեղծագործությունները: Համերգային ծրագիրը կներկայացնի Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, իսկ որպես մենակատար` հանդես կգա շվեյցարահայ մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանը:
Ի դեպ, փառատոնն իր ընթացքը կշարունակի մինչև հունիսի 3-ը: