կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-02 15:06
Մշակույթ

Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները կվերադարձվեն պատկերասրահ

Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները կվերադարձվեն պատկերասրահ

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դիմել էր ինձ խնդրանքով, որպեսզի նախարարությունը միջնորդի վերադարձնելու բոլոր այն կտավները, որոնք պայմանագրային հիմունքով տրամադրվել են այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների և որոնց պայմանագրային ժամկետն ավարտվել է: Պարոն Ծատուրյանը նշել է, որ դրանք նորերով փոխարինելու կարիք կա, ինչպես նշված է պայմանագրերում, պարզապես տարիներ շարունակ նկարները սահմանված կարգով չեն վերադարձվել: Այս խնդրանքին առաջինն արձագանքել է ԱԻՆ-ը: Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ունեն թվով 94 կտավ, որոնք պատրաստ են վերադարձնել պայմանագրում նշված ժամկետի համաձայն:

Ի դեպ, դիմել եմ պարոն Ծատուրյանին, որպեսզի իմ աշխատասենյակում և առհասարակ մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները վերադարձվեն պատկերասրահ, քանի որ կտավներն ունեն հատուկ պայմաններով պահպանության կարիք»: