կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-05 17:20
Արցախ

Շուշին պատկերասրահ կունենա

Շուշին պատկերասրահ կունենա

Տարեվերջին կբացվի Շուշիի պատկերասրահը: Պատկերասրահն արդեն ունի շուրջ 360 աշխատանք, որոնցից միայն 100-ը նվիրաբերել է Հայաստանի նկարիչների միությունը:

 

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը  «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է.«Սա դեռ ամբողջը չէ, քանի որ մեզ  մինչեւ հիմա զանգահարում են եւ պատրաստակամություն հայտնում նվիրաբերելու իրենց աշխատանքները, բայց որոշել ենք այլեւս նկարներ չընդունել այնքան ժամանակ, մինչեւ կոնկրետ չհաստատվի պատկերասրահի վայրը եւ թե քանի նկար այն կկարողանա տեղավորել»: