|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նոյեմբերի 10-12-ը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսաողական միության հրավերով ՀՅԴ Պռոշյանի գրասենյակում մեկտեղվել էին Երևանի պետական բժշկական համալսարանի շուրջ 30 ուսանողներ:
«Խորհուրդ բժշկից» խորագիրը կրող եռօրյա սեմինար-քննարկումների ընթացքում ապագա բժիշկները հանդիպեցին շուրջ մեկ տասնյակ վաստակաշատ բժիշկների հետ՝քննարկելով բժշկական նեղ մասնագիտացումներին առնչվող հիմնադխնդիրներ, ինչպես նաև պետության կողմից արդյունավետ առողջապահական քաղաքականություն իրականացնելու մարտահրավերները:
Հանդիպումներին մասնակցում էին այնպիսի հեղինակավոր մասնագետներ, ինչպիսիք են, ՀՀ ԱՆ նախկին նախարար, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը, նույն հաստատության լաբորատորիայի վարիչ Դավիթ Գրիգորյանը, նույն հաստատության անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի պետ՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովհաննես Ասլանյանը, ռեկորդակիր վիրաբույժ Տարոն Տոնոյանը, թերապևտ Նարինե Ղալումյաը, սրտաբան Ռուզաննա Հովսեփյանը և այլ բժիշկներ:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հետայսու շարունակելու է նմանաբնույթ միջոցառումներով խթանել ուսանողների նեղ մասնագիտական կողմնորոշումների ընտրության գործընթացին վերաբերղ խնդիրների լուծմանը, ինչը կարևոր նշանակություն ունի աշխատաշուկայի ձևավորման վրա:





