Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՎԵՐՆԻՍԱԺ 1» և «ՀԱՆՔԱՇԱՐ» ՍՊԸ-ների միջև ապրիլի 4-ին կնքվել է 265 քառ.մ տարածքի նախնական վարձակալության պայմանագիր: Վարձակալած տարածքը՝ Հյուսիսային պողոտայում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին, «ՎԵՐՆԻՍԱԺ 1»-ն իր հերթին վարձակալությամբ տրամադրել է տարբեր տնտեսվարողների՝ առևտրային գործունեություն իրականացնելու համար:
«Առևտրի և ծառայությունների մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքների համաձայն՝ այդ ընկերությունն իր գործունեության մասին պարտավոր էր ծանուցել ՀՀ ֆինանսների նախարարությանը: Այսպիսով, «ՎԵՐՆԻՍԱԺ 1» ընկերությունը, խախտելով օրենքի պահանջը, առանց ծանուցման զբաղվել է առևտրի իրականացման վայրի կազմակերպմամբ: Խախտում կատարած տնտեսվարողին առաջադրվել է տուգանք՝ թույլտվության կամ ծանուցման տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի՝ 10 մլն դրամի չափով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին