|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկումները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների շուրջ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահն այսօր հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են համավարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, այդ աշխատանքներում երիտասարդ մասնագետների, այդ թվում՝ ԵՊԲՀ ներկայացուցիչների ներգրավվածությանը: Նրանք կարևորել են նաև անհրաժեշտ կանխարգելիչ և նախապատրաստական քայլերի ձեռնարկումը՝ հետագա հնարավոր համավարակների կանխմանն առավել պատրաստ լինելու համար: