կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-08 21:18
Հասարակություն

Բոլոր հնարավոր գայթակղություններից և կողքից հնչող չար բամբասանքներից հեռու մնալ. Վիգեն Սարգսյանը` Տավուշի մարզում

Բոլոր հնարավոր գայթակղություններից և կողքից հնչող չար բամբասանքներից հեռու մնալ. Վիգեն Սարգսյանը` Տավուշի մարզում

Նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ:

Այցի շրջանակում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, ԶՈՒ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի և բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, դիտարկել մարտական հերթապահության իրականացման պայմանները: Պաշտպանության նախարարը ծանոթացել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի աջակցությամբ մարտական հենակետերում և խրամախորշերում իրականացված լրակահավորման և վերամրակցման աշխատանքներին:

Տավուշի մարզ այցելության հաջորդ կանգառը եղել է սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքը: Բնակիչների հետ հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ սահմանամերձ համայնքները մշտապես պետության ուշադրության կենտրոնում են, և արվում է հնարավորը՝ առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Հենց այդ նպատակով է ստեղծվել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման միջգերատեսչական հանձնաժողովը:

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, ներկայացրել դրանց նպատակներն ու ակնկալվող արդյունքները: «Մեր կողմից առաջարկվող ծրագրերն իրոք շատ են և դրանց իրականացմանհամար անհրաժեշտ է մեր ժողովրդի համախմբվածությունըուժըվճռականությունը և իհարկե՝ բոլոր հնարավորգայթակղություններից և կողքից հնչող չար բամբասանքներից հեռու մնալը»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով հասարակական լայն հնչեղություն ստացած «Պատիվ ունեմ» ծրագրի դրույթներին և առավելություններին՝ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ չնայած տարատեսակ շահարկումներին, պաշտպանական գերատեսչության խնդիրն է որակական նոր հարթության վրա դնել զորակոչային գործընթացը՝ այլընտրանքային զինվորական ծառայության տարբերակներ առաջարկելով երիտասարդներին:

«Առաջարկվող ծրագրերը մեծ առավելություն են տալու երիտասարդներին՝ թույլ տալով նրանց ծառայության ընթացքում ոչմիայն պահպանել մշտական կապը հարազատների հետայլև ստանալ ֆինանսական փոխհատուցումմիևնույն ժամանակծառայության տարիներն օգտագործել ի նպաստ իրենց ապագայի կառուցման: «Պատիվ ունեմ» ծրագիրը, որն այս օրերինբուռն քննարկումների առիթ է տվել, նաև այստեղ ներկա երեխաների համար է, ովքեր ապագայում, ծրագրի շնորհիվ,կարողանալու են պետության կողմից ամբողջությամբ փոխատուցված անվճար բարձրագույն կրթություն ստանալ և՛բակալավրիատուրայում և՛ մագիստրատուրայոմծառայել ոչ թե որպես շարքային, այլ որպես սպա 3 տարի ժամկետովայնուհետև վերադառնալ իրենց քազաքացիական կյանքին»,- ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Սահմանամերձ համայնքի բնակչության հետ անմիջական զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը պատասխանել է նաև նրանց հուզող հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին զորակոչային գործընթացի շրջանակում նախատեսվող փոփոխություններին:

Ներքին Կարմիրաղբյուր համայնք կատարած այցի ավարտին պաշտպանության նախարարը մասնակցել է նաև Լևոն Ադամյանի անվան միջնակարգ դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին:

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մասնակցել է «Դպրոց կենտրոնների միության» նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը, որին մասնակցում էինհանրակրթական դպրոցների տնօրեններ՝ հանրապետության բոլոր մարզերից:

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանն անդրադարձել է պաշտապանական համակարգում, մասնավորապես՝ «Զինապարտության մասին» օրենքով նախատեսվող հայեցակարգային փոփոխություններին, զորակոչային գործընթացի շրջանակում զորակոչիկներին տրվող բովանդակային մի շարք արտոնություններին: Ի պատասխան հանդիպման մասանակիցներից մեկի այն մտահոգությանը, թե ինչու է նոր օրենսդրությամբ վերացվում 150 կմ շառավղով հեռավորության վրա գտնվող զորամասում ծառայելու արտոնությունը, պաշտպանության նախարարը փաստել է, որ նշյալ արտոնությունը առավելապես ձևական բնույթ է կրում, իսկ այժմ, նոր օրենսդրությամբ, նորովի կարգավորվում է զորակոչիկներին տրվող արտոնությունների գաղափարն ու բովանդակությունը:

Հանդիպման մասնակիցների խնդրանքով պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև նախօրեին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց մի խումբ ուսանողների կողմից հայտարարված դասադուլի հնարավոր պատճառներին և հետևանքներին՝ ընդգծելով, որ ժողովրդավարությունը ենթադրում է կարծիքների փոխանակում, երբեմն նաև բախում, սակայն միևնույն ժամանակ ենթադրում է որոշումների կայացում մեծամասնության դիրքորոշմամբ:

ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կատարած այցի ավարտին պաշտպանության նախարարը մասնակցել է նաև «Հայ զինվորը» խորագրով պաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառմանը և պարգևատրել հաղթողներին: