|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կողքից հեշտ է նայվում, բայց 2003-ից հետո պատգամավորի աշխատավարձը ոչ մի անգամ չի բարձրացել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը`պատասխանելով այն հարցին` ինչո՞ւ Հանրապետական կուսակցության պատգամավորներից ոչ ոք չդժգոհեց պատգամավորների աշխատավարձերի բարձրացման դեմ: Դիտարկմանը, որ պատգամավորները վատ չեն ապրում, պատգամավորը պատասխանեց. «Ձեզ է թվում»:
Նրա խոսքով` շատ պատգամավորներ «կաշկանդված են ֆինանսական միջոցներով» և, հենց ֆինանսների սակավությունից ելնելով, չեն կարողանում լիարժեք կատարել իրենց գործառույթները, հատկապես` հաճախակի մարզեր գնացող` մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների վիճակն է սուղ, որովհետև շաբաթը մեկ կամ երկու անգամ պետք է մարզ գնան, մարդկանց հետ հանդիպեն: «Շատ խնդիրներ կան, փորձեք էդ պատգամավորի 240 հազար դրամ աշխատավարձով էդ բոլորը մեկ ամսվա մեջ հաշվարկել, տեսեք` կբավարարի՞, թե՞ չէ»,- ասաց պատգամավորը: