Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
29 տարվա մեջ ունեցել ենք և՛ մեծ հաղթանակներ, և՛ դժվարություններ. ըստ Yerkir.am-ի` «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ի սրտե շնորհավորելով բոլորին։
«Կարծեմ` բոլոր չար և վատ դասերը սովորել ենք, և ժամանակն է՝ նորից երազենք, որպեսզի ապագա 30 տարում կառուցենք իրական, ամուր, հզոր մեր պետությունը»,- ասաց նա։
Նախագահը նշեց, որ 30 տարի առաջ մեր ժողովուրդը դարերով երազանք ուներ՝ վերականգնել մեր անկախ պետականությունը, և 29 տարի առաջ այդ երազանքը ի կատար ածվեց:
Արմեն Սարգսյանը վստահ է, որ չկա որևէ մեկը, որ կարող է կառավարել մեզ․ այսպես նա պատասխանեց կարծիքներին, թե գլոբալացվող աշխարհում Հայաստանն անկախ չէ և գերտերությունների ազդեցության տակ է։
«Հավատացե՛ք ձեր ուժերին: Աշխարհում չկա որևէ մեկը, որ ինձ, ձեզ, մյուսներին կարողանա կառավարել: Մենք ուժեղ ենք: Եթե ձեզ թվում է՝ 29 տարի առաջ բոլորը սպասում էին, որ Հայաստանն անկախ լինի, սխալվում եք: Մենք` բոլոր հայերով, հավատացինք և ստացանք այն, ինչ ուզում էինք: Եթե այսօր էլ հավատանք, կարգապահ լինենք, կազմակերպված, հստակ նպատակ և ծրագիր ունենանք, ապա կհասնենք դրան»,- ասաց ՀՀ նախագահը:
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված տոնական միջոցառումները կանցկացվեն «Մեր հայրենիք» նշանաբանի ներքո, ինչը խորհրդանշում է աշխարհի բոլոր հայերի միասնականության ու ընդհանուր հայրենիքի գաղափարը: Համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերի 21-ին միջոցառումների զգալի մասը կանցկացվի առցանց:
Մանրամասն՝ տեսանյութում․