|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
«Հրապարակ»-ին մանրամասներ են հայտնի դարձել սոցապփոխնախարար Աշոտ Մարգարյանի` աշխատանքից ազատմանն առնչվող:
Հիշեցնենք, որ նա Արտեմ Ասատրյանի լուրջ «կոնկուրենտն» էր, փոխնախարար էր նշանակվել` ապագայում նախարար նշանակվելու եւ ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու հեռանկարով:
Պարզվում է՝ բացի նրանից, որ նախարար-փոխնախարար տանդեմում լուրջ «կոնկուրենցիա» է եղել, 28-ամյա երիտասարդ բարեփոխիչն անզգուշություն է ունեցել շրջապատում քանիցս արտահայտվել երկրի ավտորիտար-դիկտատորական լինելու մասին, կարծիք է հայտնել, որ, ըստ ամենայնի, Կարեն Կարապետյանը դուրս կգա ՀՀԿ-ից, եւ իրենք նոր կուսակցություն կստեղծեն: «Խաբարը» շատ արագ «տեղ» են հասցրել նախագահական, եւ շաբաթն ուրբաթից շուտ է եկել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: