Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Երիտասարդ Գործարարների Համահայկական Առաջին Ֆորումը» տեղի կունենա հուլիսի 15-17-ը Երևանում, որին մասնակցելու են շուրջ 100 երիտասարդ գործարարներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:
«Հայաստանի երիտասարդ գործատուների միությունը» ՀՀ սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ կազմակերպում է «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորում», որը տեղի կունենա հուլիսի 15-17-ը «Անի Պլազա» հյուրանոցում:
Բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 15-ին ժամը 10:00-ին, որտեղ ներկա կլինի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը: Ներկա կլինեն նաև պատվիրակություններ սփյուռքի հայ համայնքներից և հայկական կառույցներից, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բիզնես ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և այլ հյուրեր:
Ֆորումի նպատակն է համախմբել Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայ երիտասարդ գործարարներին, ստեղծել նոր գործընկերների ձեռքբերման, փորձի փոխանակման և համատեղ բիզնես ծրագրերի իրականացման յուրօրինակ հարթակ: Ֆորումին կմասնակցեն շուրջ 100 երիտասարդ գործարարներ, որոնցից 30-ը արտասահմանյան երկրներից:
Ֆորումի պաշտոնական կայք՝ http://www.panarmenianforum.com/