|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանն անդրադարձավ ՀՀ դեսպանների ու հյուպատոսների աշխատանքի տնտեսական բաղադրիչի ուժեղացման հարցին։
Նշենք, որ այսօր կառավարությունը հաստատել էր արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի ուժեղացմանն ուղղված ծրագիր, որում ընդգրկված է 11 երկիր։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ այդ 11 երկրների թվում ԵՏՄ երկրներից միայն Ռուսաստանն է, արդյո՞ք դա չի նշանակում, որ Հայաստանը ԵՏՄ երկրներում տնտեսական բաղադրիչի ուժեղացման հեռանկար չի տեսնում: Գարեգին Մելքոնյանը պատասխանեց, որ 11 երկրներն ընտրվել են առավել թիրախային լինելու չափանիշով` հաշվի առնելով այդ երկրներում ՀՀ դեսպանությունների կարողությունները, տվյալ երկրների հետ առևտրա-տնտեսական հարաբերություններն ու ապրանքաշրջանառության ծավալը, հայ համայնքի առկայությունը և այլ չափանիշներ։
Ըստ փոխնախարարի` հետագայում մշակվելու է միջին ռիսկայնության երկրների ցանկ, որը կհամալրվի այլ երկրներով։