|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 20-ին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից Սուրեն Գրիգորյանի ազատման պատճառը, նախարարության մեր աղբյուրների վկայությամբ, Կարեն Անդրեասյանի հետ անհաշտ հարաբերություններն են եղել։
Նախարար Անդրեասյանը, որն իրեն լայն լիազորություններ է շնորհել, նախարարություն ոտք դնելու օրվանից աշխատակազմի հետ խնդիրներ ունի․ նա նախարարի դերը տեսնում է բոլոր պաշտոնյաների աշխատանքին անուն դնելու մեջ եւ հայտարարել է, որ սեփական չափորոշիչներով է թիմ հավաքելու։ Նա տեղի-անտեղի քննադատում է ենթականերին, թերություններ բռնում:
Եվ Գրիգորյանի նյարդերը տեղի են տվել, ու նա ազատման դիմում է գրել։ Մեր աղբյուրներն ասում են, որ նա անգործ չի մնա, քանի որ ջերմ հարաբերություններ ունի գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի հետ, որը համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը, ուստի չի բացառվում, որ շուտով աշխատանք ունենա այդ ոլորտում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում