Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը մարտի 6-ին պաշտոնից ազատել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների ժամանակավոր պաշտոնակատարներին՝ Արթուր Շատվորյանին, Նարեկ Հայրապետյանին եւ Գարիկ Սարոյանին։ ՍԱՏՄ մամուլի քարտուղարին հարցրինք, թե որն է ազատումների պատճառը։ «Նախկին ղեկավարը որ ազատվում է, տեղեկալները դառնում են պաշտոնակատար, եւ նոր ղեկավարը կա՛մ մեկամսյա ժամկետում վերանշանակում է, կա՛մ՝ ոչ»,- ասաց նա։ Այս դեպքում վերանշանակում, փաստորեն, չեղավ։ Հունվարի 27-ին աշխատանքից անսպասելիորեն ազատվեց Գեորգի Ավետիսյանը։ Իսկ ՍԱՏՄ նոր պետ Արմեն Հայրապետյանը, որը պաշտոնավարում է փետրվարի 7-ից, որոշել է յուրայինների հետ աշխատել։ Կամ էլ ՍԱՏՄ նախկին պետը՝ իր տեղակալների հետ միասին, ինչ-որ զանցանքներ էր կատարել եւ հայտնվել կադրային գիլյոտինի տակ։
Չի բացառվում, որ որոշ դեր է կատարել նաեւ հասունացող սկանդալը՝ կապված թունաքիմիկատներ ներմուծողների հետ, որի մասին գրել էինք օրերս։ Հիշեցնենք, որ ՍԱՏՄ նախկին պետ Գեորգի Ավետիսյանը նոր հրաման էր ստորագրել, որով փոխել էր պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծման ժամանակ պահանջվող փաստաթղթերը՝ ավելացնելով, որ ներկրողը պարտավոր է նշել արտադրողի անունը, սակայն գործարարներին ժամանակ չէին տվել նախկին կարգով ձեռք բերված իրենց ապրանքները մաքսազերծել, եւ այդ ապրանքների մեծ խմբաքանակներ մնացել էին մաքսայինում՝ չմաքսազերծված։ ՍԱՏՄ պետի այսօր արդեն նախկին տեղակալ Նարեկ Հայրապետյանը գործարարներին խոստացել էր, որ այն գործարքների վրա, որոնք փաստաթղթավորվել են հին կարգի համաձայն, այդ պահանջը չի տարածվի՝ թույլ կտան մաքսազերծել եւ իրացնել, ինչը, սակայն, չեն կատարել, եւ ահռելի թվով բեռներ՝ մոտ 12 կազմակերպության պատկանող՝ գյուղատնտեսական աշխատանքների շեմին, ամիսներ է՝ մնացել են մաքսային պահեստներում։ Մարդիկ ո՛չ կարողանում են հետ տանել իրենց ապրանքը, քանի որ արտադրողներն այն չեն ընդունում, ո՛չ էլ կարողանում են մաքսազերծել։ Մեր տեղեկություններով, ՍԱՏՄ նոր պետն ուսումնասիրում է ստեղծված իրավիճակը, փորձում է հանել թվերը, հասկանալ, թե ներկայում ինչ ծավալի ագրոքիմիկատներ կան պահեստներում, եւ ինչ կարելի է անել։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։