|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Գեղամասար խոշորացված համայնքի սահմանին թշնամին մեծ թվով զինծառայողներ և զինտեխնիկա է կուտակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Շատ լարված վիճակ է։ Կեսօրից սկսած թշնամու կրակոցներ է հնչեցնում, մեր կողմն էլ պասիվ չէ, պաշտպանական միջոցներ են ձեռնարկվում։ Այս պահին բարձր զգոնությամբ սպասում ենք, թե ինչ պետք է լինի։ Այս պահին կրակոցները շատ չեն, հանդարտ է»,- նշեց նա։
Հակոբ Ավետյանն խոսքով՝ բնակիչների մոտ խուճապ չկա։
«Ինչ-որ տեղ նույնիսկ բնակիչների համար այս ամենը սովորական է դարձել, ամեն ինչ տեսել են։ Հիմա պատրաստ սպասում են ամեն իրավիճակի՝ արագ արձագանքելու համար։ Բնակիչները միշտ էլ պատրաստ են մարտական գործողությունների մասնակցել»,- ընդգծեց Հակոբ Ավետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են, հանքավայրի աշխատանքները դադարեցվել են։
Աղբյուրը՝ NEWS.am