|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մեր երկիրը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, թե՛ թափանցիկ, թե՛ ոչ թափանցիկ, ունի սպառազինման համակարգեր. այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն` անդրադառնելով հարցին, թե Ադրբեջանը հաճախ է հայտարարում իր` այս կամ այն զինատեսակները գնելու մասին, և արդյո՞ք մենք համարժեք քայլեր ենք կատարում:
Ըստ Հովհաննիսյանի` ՀՀ ԶՈՒ սպառազինումը կատարվում է ինչպես բյուջետային միջոցներով, այնպես էլ` արտաբյուջետային և, բնականաբար, վարկերի միջոցով: «Ես նախկինում ասել եմ, բայց չեմ զլանա և հիմա էլ կասեմ` չարաբաստիկ 200 000 միլիոնի ձեռքբերումից առաջ էլ, հետո էլ մենք շարունակում ենք զինտեխնիկա ձեռք բերել, ինչի մասին միշտ չէ, որ խոսում ենք»,- ասաց նա: