կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-13 18:29
Քաղաքական

Արթուր Աղաբեկյանը նշանակվել է Բակո Սահակյանի խորհրդական

Արթուր Աղաբեկյանը նշանակվել է Բակո Սահակյանի  խորհրդական

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին:

Արթուր Աղաբեկյանը 1992-1996թթ. եղել է ԼՂ պաշտպանության բանակի առաջին ՊՇ հրամանատար: 1997-1999թթ. եղել է 1-ին ԲՇ հարավ-արևելյան բրիգադի հրամանատարը: 1999թ. ԼՂ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂ ներքին գործերի նախարար: 1999թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարության տարածաշրջանային ինտեգրման վարչության պետ: 2000թ. նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել  համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: 2007թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ 2009 թվականի մայիսի 21-ին տվել է հրաժարական:

2012 թ. սեպտեմբերի 22-ին Արցախի ղեկավարի հրամանագրով նշանակվել է Արցախի փոխվարչապետ։ 2017-ի մայիսի 20-ին Արցախի ղեկավարի հրամանագրով, իր դիմումի համաձայն՝ ազատվել է Արցախի փոխվարչապետի պաշտոնից]։