Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ մարտի 19-ի ժամը 18.00-ին, ավարտվել է ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրությանը մասնակցելու համար կուսակցությունների ընտրական ցուցակների և քաղաքացիների առաջադրման ժամկետը:
Համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակներ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել 7 կուսակցություններ` Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը` 34, Կոմունիստական, «Շարժում-88» և «Ազգային վերածնունդ» կուսակցությունները` ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 35, «Ազատ Հայրենիք» կուսակցությունը` 50, «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը 6 թեկնածուների ընդգրկմամբ:
ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն` հանրապետության բոլոր ընտրատարածքներում, ընդհանուր առմամբ, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 քաղաքացի, ընդ որում` նրանցից 27-ն ինքնաառաջադրվել են: 3 թեկնածու առաջադրել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, 4-ական թեկնածուներ` «Ազատ Հայրենիք» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները, 5-ը` «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, 7-ը` «Շարժում-88» կուսակցությունը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքացիներից 34-ն անկուսակցական են: Առաջադրումների մասին մանրամասն տվյալները կհրապարակվեն վաղը` մարտի 20-ին:
Նշենք, որ ՀՅԴ-ի ցուցակը համապատասխանաբար գլխավորում են Արթուր Աղաբեկյանը, Գեորգի Պետրոսյանը եւ Արմեն Սարգսյանը: