կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-20 13:43
Արցախ

Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի ԿԸՀ նոր անդամ է նշանակվել

Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի ԿԸՀ նոր անդամ է նշանակվել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին, ըստ Yerkir.am-ի, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Գայանե Առուշանյանն ընդգրկվել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում՝ մինչև գործող կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտը պաշտոնավարման ժամկետով։

Հիշեցնենք՝ օրերս վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սերգեյ Մելքումյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։