կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 17:43
Արցախ

Արթուր Աղաբեկյանը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական

Արթուր Աղաբեկյանը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հունիսի 8-ի հրամանագրով  Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական:

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1963թ. նոյեմբեր, Հադրութի շրջան, Մեծ Թաղեր գյուղ

Կրթություն

1986թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ինժեներ-էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն

1986-1988թթ.՝ «Հայգյուղ-մեքենայացում» ԳԱԱ  գիտական աշխատող

1988-1994թթ. մասնակցել է արցախյան ազատագրական պայքարին, եղել է ԼՂՀ Հադրութի պաշտպանական շրջանի առաջին հրամանատարը, ապա` ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի 4-րդ բաժնի պետը:

1991թ. դեկտեմբերի 28-ին Հադրութի թիվ 40 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992թ.՝ ԼՂՀ ԳԽ առաջին նախագահի խորհրդական

1992-1996թթ.՝ ԼՂՀ պաշտպանության բանակի առաջին ՊՇ հրամանատար

1997-1999թթ.՝ 1-ին ԲՇ հարավ-արևելյան բրիգադի հրամանատար

1999թ.՝ ԼՂՀ ներքին գործերի նախարար

1999թ.՝ ՀՀ կառավարության տարածաշրջանային ինտեգրման վարչության պետ

2000թ.՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար: Նույն թվականին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

2007թ. մայիսի 12-ին  լրացուցիչ ընտրությունների արդյունքում ընտրվել  է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ կուսակցության համամասնական ընտրացուցակով:

2007թ հունիսի 7 -2009թ. մայիսի 21՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2012-2017թթ.՝ ԼՂՀ փոխվարչապետ:

Այլ տվյալներ

Ունի Արցախի հերոսի կոչում:  2000թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» (31.08.2017թ.), «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (ԼՂՀ նախագահի թիվ 88 հրամանագիր 08.05.1996թ.), ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով,   «Վաչագան Բարեպաշտ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 56-Ա հրամանագիր 30.08. 2011թ.), «Խիզախության համար», «Դրաստամատ Կանայան» մեդալներով, «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով: 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք զավակ: