կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-15 11:01
Արցախ

Արթուր Աղաբեկյանը գաղտնազերծեց Ադրբեջանի ռազմական պլանը. հիմնական նպատակը մեկն է եղել

Արթուր Աղաբեկյանը գաղտնազերծեց Ադրբեջանի ռազմական պլանը. հիմնական նպատակը մեկն է եղել

Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի պատճառներն ու վերլուծությունները կանեն համապատասխան մասնագետները, սակայն, որպես նախկին հրամանատար և հակառակորդին ճանաչող մարդ, կարծում է, որ հակառակորդն ունեցել է հավակնոտ պլան. Արցախում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ փոխվարչապետ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: Այս մասին տեղեկացնում է Yerkir.am-ի լրագրողը: 

«Հակառակորդի նպատակն էր երկու ուղղություններով՝ հյուսիսում ու հարավում, տիրապետել առաջնագծին և բացազատվել ավելի մեծ խորությամբ՝ ռազմական գործողություններ վարելու համար: Գոնե հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կարող էր տիրապետել ռազմավարական նշանակության տարածքների՝ Մատաղիսի ջրամբարին և Սարսանգի ջրամբարի ուղղությամբ ծավալեր իր գործողությունները: Հարավի ուղղությամբ նա պետք է դուրս գար ռազմավարական շատ մեծ նշանակություն ունեցող ճանապարհի վրա, դա Ջաբրայիլ-Ֆիզուլի ճանապարհն է, որը տանում է դեպի Մարտունի: Սակայն երկու ուղղությամբ էլ հակառակորդը ձախողեց, որովհետև առաջնագիծը վերցնելուց հետո ՊԲ ստորաբաժանումները շատ արագ անցել են պաշտպանության: Մարտը վարելու ժամանակ, երբ հակառակորդը տիրապետում է առաջնագծին, անմիջապես պետք է գործի դրվեն ստորաբաժանումներ, որոնք պետք է անցնեն հակահարձակման: Եթե Պաշտպանության բանակը երկու ուղղությամբ անցներ հակահարձակման, հավանական է, որ ուժերը չէին բավականացնի, որովհետև հակառակորդը պաշտպանության իր բոլոր ստորաբաժանումները ոտքի էր հանել, բացի ավիացիայից, և հարձակման անցնելու դեպքում հնարավոր է, որ ուժերը չբավականացնեին»,- բացատրեց Արթուր Աղաբեկյանը:

Նրա խոսքով՝ ՊԲ գլխավոր հրամանատարը ճիշտ որոշում կայացրեց՝ անցնելով հակահարձակման` հյուսիսում դիրքերի վերականգնման ուղղությամբ:

«Գուցե ռազմական գաղտնիք եմ բացահայտում, բայց հասարակությունն այդ մասին պետք է իմանա, որ հակառակորդի նպատակներից մեկն է եղել, որ ԼՂՀ ՊԲ-ն իր ձեռքի տակ եղած ողջ ստարաբաժանումները գործի դներ երկու ուղղությամբ՝ հյուսիսի ու հարավի, որպեսզի բաց մնար Ստեփանակերտ տանող կենտրոնական հիմնական ռազմավարական ուղղությունը: Եվ ՊԲ գլխավոր հրամանատարը շատ ճիշտ որոշում կայացրեց, ռեզերվների տեղաշարժ չիրականացրեց` ամբողջ բեռը թողնելով հյուսիսի ու հարավի տեղի ստորաբաժանումների վրա` դրանով խառնելով հակառակորդի խաղաքարտերը: Եվ դրա վառ վկայությունն այն է, որ ապրիլի 3-4-ին նկատելի էր, որ հակառակորդը ցանկանում է փորձեր անել` հիմնական հարվածի ուղղությամբ ճակատ բացել, բայց մեր հրետանին ուղղակի խեղդեց այդ փորձերը»,- ասաց Արթուր Աղաբեկյանը: