Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ Անկարայում հրազենային վիրավորում է ստացել երկրում բելառուսցի դիվանագետը, նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է:
РИА Новости-ին հաջողվել է կապ հաստատել դիվանագետի հարևանուհու հետ, որը չի ցանկացել հայտնել իր անունը, սակայն պատմել է դեպքի մանրամասները:
«Ես բնակվում եմ Դիքմեն այգու հարևանությամբ, որտեղ ամեն ինչ կատարվել է: Լսեցի կրակոցի ձայն, դուրս եկա պատշգամբ և տեսա` ինչպես է իմ հարևանը` բելառուս դինավագետը, արյան մեջ թաթախված վազում` երկու երեխայի ձեռքը բռնած: Լսվեց ևս երկու կրակոց, նա ընկավ ծնկների վրա և այլևս չկանգնեց: Պահակները երեխաներին արագ թաքցրեցին մոտակա կրպակում»,- պատմել է նա:
Հարևանուհու խոսքով` կրակողը միանգամից անհետացել է, արագ ժամանել է ոստիկանությունը:
«Պարզվեց, որ կրակողը պաշտոնաթող զինվորական է` դիվանագետի հարևանը: Ավելի ուշ նա ինքնասպան է եղել: Դիվանագետը ուղղակի պատահմամբ դարձել է այդ ոչ ադեկվատ մարդու զոհը: Հարևանները խոսում են, որ նրանք միասին են նստել վերելակ, և հավանաբար, այնտեղ նրանց միջև մի բան կատարվել է: Վերելակից դուրս գալուց հետո նա սկսել է կրակել»,- պատմել է կինը:
Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԳՆ-ի համաձայն` դիվանագետի ուղղությամբ մի քանի անգամ կրակել է հոգեկան ոչ առողջ վիճակում գտնվող տեղացի: Երեխան չի տուժել: Գերատեսչության աղբյուրի համաձայն` խոսքը Ալեքսանր Պոգանշևի մասին է:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղուի խոսքով` հետաքննություն է ընթանում, քաղաքական դրդապատճառ չի դիտարկվում: