Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս Մինսկ կատարած այցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Ադրբեջանին զենք վաճառելու` Բելառուսի որոշումը, սակայն զրույցի մանրամասները չի հայտնել. գրում է udf.by-ը:
Վերլուծական Belarus Security Blog նախագծի ղեկավար Անդրեյ Պորոտնիկովը մեկնաբանել է իրավիճակը` ուշագրավ փաստեր հայտնելով:
«Իսկ ի՞նչ մանրամասներ կարող են լինել: Մինսկը չի հրաժարվի Բաքվի հետ «Պոլոնեզ»-ի վերաբերյալ գործարքից: Այստեղ սպասելիքներ չեն կարող լինել: Ես ապացույցներ չունեմ, սակայն առաջին տարին չէ, որ հետևում եմ իրավիճակին, խոր ու միանշանակ համոզմունք ունեմ, որ «Պոլոնեզ» համակարգերի ստեղծման նախագիծը զարգացել է ադրբեջանական փողերով»,- ասել է Պորոտնիկովը:
«Նրանք գումար են տվել, մենք` արտադրողական հարթակ, ինչ-որ տեխնոլոգիաներ, չինացիներն իրենց տեխնոլոգիաներն են տվել, արդյունքում` Բելառուսը և Ադրբեջանը ստացել են զենք, որը կարող են կիրառել»,- հավելել է նա:
Ըստ վերլուծաբանի` Հայաստանը չի կարող կանգնեցնել գործարքը, քանի որ Ադրբեջանն այստեղ ոչ թե գնորդ է, այլ` գործընկեր: