|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Անկարայում հարձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած բելառուսցի դիվանագետը նախկինի պես վերակենդանացման բաժանմունքում է, սակայն արդեն մյուս շաբաթ նրան կարող են տեղափոխել սովորական հիվանդասենյակ, քանի որ նրա առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում: Այդ մասին РИА Новости-ին ասել է Թուրքիայում Բելառուսի դեսպան Անդրեյ Սավինիխը:
Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԳՆ-ի համաձայն` դիվանագետի ուղղությամբ մի քանի անգամ կրակել է հոգեկան ոչ առողջ վիճակում գտնվող տեղացի: Գերատեսչության աղբյուրի համաձայն` խոսքը Ալեքսանր Պոգանշևի մասին է:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղուի խոսքով` հետաքննություն է ընթանում, քաղաքական դրդապատճառ չի դիտարկվում: