|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ բջջային հեռախոսի վրա եկող ծանուցումներն ազդում են մարդու տրամադրության վրա:
Նոթինգեմ Թրենդ համալսարանի աշխատակիցների անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սմարթֆոնների վրա եկած հաղորդագրությունների 30 տոկոսը վատթարացնում է մարդու տրամադրությունը:
Հետազոտությունն անցկացվել է 50 կամավորների շրջանում: 5 շաբաթվա ընթացքում նրանց մոտ 500 հազար հաղորդագրություն է ուղարկվել: Պարզվել է, որ այդ հաղորդագրությունների մոտ մեկ երրորդ մասը մարդկանց մոտ առաջացնում է բացասական զգացողություններ՝ թշնամանք, նյարդայնություն, տխրություն, վախ և ամոթ: Մարդկանց անհանգստություն են պատճառել մեծամասամբ աշխատանքին վերաբերող տեղեկատվությունը: