|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից օրեր անց զավեշտալի հայտարարությամբ է հանդես եկել:
Ըստ Demokrathaber-ի՝ Յըլդըրըմը հայտնել է, թե այդ հարձակմանը տրված «ամենագեղեցիկ պատասխանը «Օսմանգազի» կամուրջն է», որի բացումն արվել է վերջերս:
«Այսօր մենք տոնական տրամադրության մեջ ենք: Ահաբեկչության դեմ ամենագեղեցիկ պատասխանն, ահա, այս հսկա աշխատանքն է»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Յըլդըրըմի խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարն իրենք շարունակելու են մեծացնելով արտադրության քանակն ու դրանք եղբայրաբար կիսվելով: