կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-06 15:07
Հասարակություն

Էս լարվածությունը մեր մարզպետի տրամադրության վրա շատ ա ազդում. քաղաքապետ

Էս լարվածությունը մեր մարզպետի տրամադրության վրա շատ ա ազդում. քաղաքապետ

Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը շատ կցանկանար՝ պարզվեր, որ Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը կապ չունի Հարություն և Մուշեղ Զաքարյաններին ծեծի ենթարկելու հետ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքապետը: «Էս պահը, էս լարվածությունը մեր մարզպետի աշխատանքի, տրամադրության վրա շատ ա ազդում:

Մարդ ա, իրա հարազատն ա, իրա որդին ա, մարդկայնորեն կուզեի, որ ամեն ինչ լավ լինի, համ էլ կուզեմ էդ երիտասարդի աչքը տեսնի»,-մեզ հետ զրույցում ասաց Զաքարյանը և հավելեց. «Կապ չունի, որ ինքը մեր մարզպետի որդին ա, ասենք թե ինքը մեղավոր ա ու եթե քննությունը պարզի, որ ինքը մեղավոր ա, ես ոչնինչ չեմ կարող անել, թեկուզ ինքնահրկիզում անեմ, դա ոչ մի բան չի փոխի: Եթե մեղավոր ա՝ ինքը պատժվելու ա ու երևի ճիշտ կլինի, որ պատժվի: Բայց իրավաբանի հետ խոսալուց սենց կարծիք են ասում, որ իրականում հնարավոր ա ինքը կապ ունի, բայց զուտ իրավաբանական տեսանկյունից էդ մարդը ոչ հարված ա հասցրել , ոչ բան, ու էդ հանցագործության հետ կապ չունի , չգիտեմ էլի էտի շատ խառը պատմություն ա »:

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանն այն քաղաքապետն է, որ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման համար ստորագրահավաք էր կազմակերպել: