կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-20 14:40
Քաղաքական

Թող բաց ու փակ նամակներ գրեն, շփվեն, ջան ասեն, ջան լսեն. Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նամակի մասին

Թող բաց ու փակ նամակներ գրեն, շփվեն, ջան ասեն, ջան լսեն. Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նամակի մասին

Այսօր պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագիծը: Իր եզրափակիչ ելույթում պատգամավորը որոշեց կետ առ կետ անդրադառնալ այդ փաստաթղթի հասցեին հնչեցված քննադատություններին:

 

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը փաստաթուղթն անվանել էր «պատկերացումների ժողովածու», այդ կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իսկապես յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ այն, ինչ հնչում է ԱԺ ամբիոնից, դա չի հնչում հենց այնպես ու անցնում գնում, այլ դրանք վերածվում են իրավաքաղաքական գնահատականի՝ ֆիքսվելով նման փաստաթղթերի մեջ:

 

«Վերնագրի մասին: Էս բոլորը, այդ թվում՝ Գագիկ Ջհանգիրյանն ու նրա կուսակիցները սկսել են Սերժ Սարգսյանին ընդունել որպես հանրապետության նախագահ: Ես ասել եմ ու էլի կրկնում եմ, որ Սերժ Սարգսյան անունով ՀՀ նախագահ չեմ ճանաչել և չեմ ճանաչելու: Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահը չէ, այլ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ:

 

Եթե Ջհանգիրյանը և «մեծարգո Սերժ Սարգսյանին» նամակ գրող նրա գործընկերները Սերժ Սարգսյանին ընդունում են որպես Հայաստանի նախագահ, դա նրանց խնդիրն է, թող ընդունեն նրան՝ որպես նախագահ, նամակներ գրեն, բաց նամակներ գրեն, փակ նամակներ գրեն, խորհրդապահական խողովակներով շփվեն, ջան ասեն, ջան լսեն, հիշեն իրենց հին օրերը, թե ինչպես 25 տարի կառուցեցին ու շինեցին Հայաստանի Հանրապետություն»,- ասաց պատգամավորը:

 

Նիկոլ Փաշինյանը համարում է, որ իր ներկայացրած փաստաթուղթը քննադատողները ոչ մի փաստարկ չհնչեցրեցին: «Ջհանգիրյանն ասում է՝ անգրագետ է գրված, էդքան ուժեղ էր իր փաստարկը, թող մնար, ոչ թե գնար: Ով իմ ասածին ասի՝ անգրագետ է, ես էլ կասեմ՝ ինքն է անգրագետ: Ինչ է՝ դոկտոր են, պրոֆեսոր են, ուրեմն վե՞րջ: Լիսկան էլ է դոկտոր-պրոֆեսոր: Ջհանգիրյանն իր դոկտորական կոչումներով թող չզարմացնի»,- ասաց նա: