Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Տեղեկացրել ենք, որ այսօր «Վանաձոր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Խաչիկյանի ազատ արձակվելը արդյո՞ք արդարադատությանը դեմ ուղղված որոշում չէր։ Լրագրողների այս հարցին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց․ Ներում շնորհում է հանրապետության նախագահը, դա սահմանադրական նորմ է։
Ես ներում շնորհելու հարցերով չեմ զբաղվում։ Նա նաև հավելեց, որ ներում շնորհելու ընթացակարգը նոր Սահմանադրությամն փոխվում է, և արդեն ապրիլ ամսից ունենալու է այլ պատկեր․ նախագահը ներում շնորհելու է համապատասխան միջնորդությամբ դիմող մարմինների դիմումի հիման վրա։ Հիշեցնենք, որ Խաչիկյանը և գործով անցնող մյուս պաշտոնյաները մեղավոր էին ճանաչվել 1999 թվականից մինչև 2010 թվականն ընկած ժամանակահատվածում, սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ լինելով, չարաշահելով իրենց պաշտոնը, պետական բյուջեից յուրացումներ կատարելու համար: Արդյունքում` պետությանը հասցվել էր 267 մլն 583 հազար 336 ՀՀ դրամի վնաս:
Հարությունյանը նաեւ նշեց, որ Վազգեն Խաչիկյանի ազատվելու մասին լսել է ասուլիսը սկսելուց հինգ րոպե առաջ, լրագրողներից, ուստի չի կարող մեկնաբանել այն։ Իրավական տեսնակյունից ներում շնորհելիս հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ։