կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-10 17:00
Տնտեսական

Կառավարությունը որևէ մեկին իր պարտավորություններից ազատելու նպատակ չունի. Արծվիկ Մինասյան

Կառավարությունը որևէ մեկին իր պարտավորություններից ազատելու նպատակ չունի. Արծվիկ Մինասյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող` էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ սա մաքուր տնտեսական նախաձեռնություն է, և եթե պատգամավորները քննադատեին, թե ինչո՞ւ նման նախաձեռնությունները շատ չեն, հասկանալի կլիներ, բայց քննադատել նրա համար, որ կառավարությունը նպատակ ունի հսկա գործարանը փրկել, նշանակում է` կա'մ այդ քննադատությունները ոչ պրոֆեսիոնալ մտածելու արդյունք են, կա'մ չտեղեկացված լինելու արդյունք, կա'մ իրականությունը խեղաթյուրելու փորձ:

Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց այն պատգամավորներին, ովքեր ընկալել են նախաձեռնության բուն նպատակը: Նախարարը նաև հավելեց, որ գործարանի հետ առնչվող անձանց պարտավորությունների հարցը առնչություն չունի կառավարության այս նախաձեռնության հետ, որովհետև դրանք առանձին ընթացող գործընթացներ են:

«Կառավարությունը նպատակ չունի որևէ մեկին ազատել իր պարտավորություններից, այլ մտադրությունը միայն մեկն է՝ գործարանին հնարավորություն տալ պահպանվել ու աշխատել: Կառավարությունը չէ այս գործարանի բաժնետերը և չի կարող որոշումներ կայացնել, բայց այսօր կարող է ընդառաջ գնալ գործարանի սեփականատիրոջ առաջարկին, որ ազատեն հարկային պարտավորությունները ուշացնելու տույժերից,  ոչ թե հարկային պարտավորություններից: Եթե ցանկանում եք այս նախաձեռնությունը քաղաքական ուղղության վրա դնել, խնդրեմ, բայց մի' ասեք, որ կառավարությունն այս նախաձեռնությամբ ցանկանում է ազատել ենթադրյալ հանցագործին իր պարտավորություններից»,- ասաց Արծվիկ Մինասյանը: